Սիրիայում սպանված Ռամին Աբդուլաևը Ադրբեջանի Զարդաբի շրջանի բնակիչ է: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ նրա մահվան մասին լուրը, սպանվածի լուսանկարի հետ միասին փոխանցվել է նրա ընտանիքին: Աբդուլաևը թաղվել է Սիրիայում:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտերում զոհվել են զինյալ ապստամբների տարբեր խմբավորումներում ընդգրկված հարյուրից ավելի ադրբեջանցիներ, այդ թվում երկու տասնյակից ավելի՝ այս տարի: