Կասպշիկն ու Հասանովը քննարկել են իրավիճակը շփման գծում

Ադրբեջանի պաշտպանության նախարարը (կենտրոնում) երկրի նախագահի հետ շփման գծի Աղդամի հատվածում, 6-ը օգոստոսի, 2014թ․

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, փոխանցում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը հայ - ադրբեջանական զորքերի շփման գծում, հրադադարի ռեժիմի դիտարկման արդյունքները, տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: