Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Իրաքի վարչապետի պաշտոնից հրաժարվելու Նուրի ալ-Մալիքիի որոշումը՝ դա համարելով Իրաքի միավորման համար մեծ քայլ։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքով՝ Մալիքիի որոշումը պատմական էր և իշխանությունը խաղաղ և անարյուն փոխանցելու հնարավորություն կտա։
Նուրի ալ-Մալիքին հրաժարվել է վարչապետի պաշտոնից հոգուտ Հայդար ալ-Աբադիի։ Դրա նպատակը, ըստ Մալիքիի, քաղաքական գործընթացները և նոր կառավարության ձևավորումը հեշտացնելն է։