Ռուսաստանի բեռնատարներից մի քանիսը հատել են Ուկրաինայի սահմանը

Ռուսաստան - Օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը Ռոստովի մարզում, 14-ը օգոստոսի, 2014թ․

Բրիտանական թերթերի տվյալներով` Ռուսաստանից Ուկրաինա մարդասիրական օգնություն փոխադրող 280 բեռնատարներից մի քանիսը հատել են ռուս - ուկրաինական սահմանը։

The Guardian-ի և The Telegraph-ի տվյալներով, բեռնատարները սահմանը հատել են գիշերը՝ Դոնեցկի մոտակայքում։

Ուկրաինան և Արևմուտքը մտավախություն են հայտնում, որ Ռուսաստանը օգնություն տրամադրելու քողի տակ կներխուժի Ուկրաինա։