Այսօրվա կառավարության նիստում գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջև համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ըստ այդ համաձայնագրի Երևանում կհիմնադրվի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ: