Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իրաքի Սինջար լեռան վրա ավելի քիչ մարդ կա, քան ավելի վաղ հայտարարվում էր։
Պենտագոնը հայտարարել է, որ երեկ լեռ են այցելել ամերիկացի պաշտոնյաները և պարզել, որ մի քանի հազարի հասնող քաղաքացիները համեմատաբար լավ պայմաններում են ապրում, և փրկարարական միջոցառումների կարիք չկա։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հասցրած օդային հարվածները իսլամիստներին ետ են պահել այդ տարածքից և հնարավորություն տվել քրիստոնյաներին ու եզդիներին բարձրանալ լեռ։ Հեյգելի խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակելու է ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել։