Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը մտադիր է առաջիկա օրերին արտգործնախարարների հատուկ հանդիպում կազմակերպել, որը նվիրված կլինի Իրաքի, Ուկրաինայի և Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին:
Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը: