Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ կապված Թումանյանի այգում «Դ!եմ եմ» շարժման կազմակերպած կինոդիտման խափանման հետ:
Կենտորոնը ներողություն է հայցել ֆիլմի ընդհատման պատճառով ստեղծված անհարմարության համար:
«Օգոստոսի 11-ին Թումանյանի այգում ընդհատվեց «Ավելի հզոր մի ուժ» ֆիլմի հանրային դիտումը կազմակերպիչների և Թումոյի միջև թյուրըմբռնման պատճառով, ինչը կինոդիտման վերաբերյալ Թումոյին ներկայացված ոչ լիարժեք տեղեկատվության հետևանք էր:
Հարկ ենք համարում նշել, որ հակառակ որոշ առցանց ենթադրությունների՝ չենք ենթարկվել որևէ ճնշման ոստիկանության կողմից՝ միջոցառման անցկացմանը խոչընդոտելու նպատակով:
Նախապես տեղյակ լինելով ցուցադրվող ֆիլմի բովանդակությանը՝ աջակցել ենք «Սքրիների» ընկերությանը այն կազմակերպելու համար», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ կինոդիտումը կազմակերպվել էր «Դ!եմ եմ» շարժման նախաձեռնությամբ: