Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիրսան Իլյումժինովին՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից։
ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններն անցկացվել են նորվեգական Տրոմսյո քաղաքում։
Իլյումժինովի մրցակիցն էր շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը, ով ներկայացնում է Խորվաթիայի շախմատի ֆեդերացիան։
Քվեարկությանը մասնակցած 171 պատվիրակներից 110-ը քվերակել է Իլյումժինովի օգտին։
Իլյումժինովը ՖԻԴԵ-ն նախագահում է 1995 թվականից։