ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գլխավոր հանձնակատարի գրասենյակից փոխանցում են, որ Ուկրաինայի արևելքում բռնությունների աճ է գրանցվել:
ՄԱԿ-ի տվյալներով այստեղ օրական մահանում կամ վիրավորվում են 70-ից ոչ պակաս մարդիկ: Այս մասին փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Գրասենյակի տվյալներով՝ ապրիլի կեսերից մինչև օգոստոսի 10-ը Ուկրաինայի արևելքում կառավարամետ ուժերի և անջատողականների միջև բախումների արդյունքում մահացել են առնվազն 2 հազար 86, վիրավորվել՝ 4 հազար 953 մարդ: