Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է․ - «Ձերդ Գերազանցություն, շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց: Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում: Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: