ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել Հյուսիսային Իրաքի լեռներում պատսպարված տասնյակ հազարավոր իրաքցիների տարահանումը։
Պետքարտուղարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արագ կարգով կգնահատի Իրաքում ստեղծված վիճակը և կորոշի՝ ինչպես փրկել իսլամիստների հարձակումներից պատսպարված իրաքցիներին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 30 հազար եզդի ու քրիստոնյա է հաստատվել Իրաքի Սինջարի լեռներում։
Երեկ այդ լեռներում կործանվել է փախստականների համար մարդասիրական օգնություն տեղափոխող ուղղաթիռը։ Վթարի հետևանքով զոհվել է ուղղաթիռի օդաչուն, վիրավորվել են ուղևորները, այդ թվում՝ Իրաքի խորհրդարանի մի եզդի պատգամավոր և The New York Times-ի թղթակիցը։
Իրանի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները իրենց աջակցությունն են հայտնել Իրաքի նորանշանակ վարչապետ Հայդար ալ-Աբադիին։