Միացյալ Նահանգները 130-ից ավելի ռազմական խորհրդատուներ կուղարկի Իրաք, որպեսզի նրանք օգնեն տեղական ուժերին իսլամիստ զինյալների դեմ պայքարում:
Ամերիկացի մասնագետները կգնահատեն նաև, թե ինչ չափի մարդասիրական օգնության կարիք ունեն Հյուսիսային Իրաքի Սինջար լեռան վրա բարձրացած եզդիները․ հազարավոր եզդիներ այսօր ապաստանի, ջրի և սննդի լուրջ պակաս ունեն: