Եզդիները Իրաքում

Եզդիները Տիգրիս գետի Ֆիշխաբուր կամրջով հատում են սահմանը՝ Սիրիայից վերադառնալով Իրաք, 11-ը օգոստոսի, 2014թ․

Հազարավոր եզդիներ անցյալ շաբաթվանից հայտնվել են ծուղակի մեջ լեռնագագաթին՝ արևահար, առանց սննդի ու ջրի:

Իրաքի կառավարությունը և քուրդ զինյալները երկրի հյուսիսում միավորել են ուժերը՝ օգնելու մարդկանց, որոնք հարկադրված մնացել են Սինջար լեռան վրա՝ ճողոպրելով «Իսլամական պետության» զինյալներից: Այսպիսով հազարավոր եզդիներ անցյալ շաբաթվանից հայտնվել են ծուղակի մեջ լեռնագագաթին՝ արևահար, առանց սննդի ու ջրի:

Սինջար լեռներում եզդի փախստականներին օգնություն հասցնելուց հետո, մի ուղղաթիռ տեղափոխում էր կորսված երեխաներին Իրաքյան Քրդստանի ապահով վայրեր: Սիրիա փախած հարյուրավոր տեղահանված եզդիներ այժմ Սիրիայի քուրդ ապստամբների օժանդակությամբ անցնում են Տիգրիս գետը ետ դեպի Իրաք:

Ըստ եզդի Ջալալ Շամո Քասմի՝ Քրդական աշխատավորական կուսակցությունը օգնեց նրանց հասնելու այդտեղ: Նրանք շատ բարի գտնվեցին, և իրենք շնորհակալ ենք իրենց այստեղ բերելու համար: Մինչ սահմանը հասնելը տևել է 11 ժամ:

Ըստ տեղահանված եզդի Նազար Ռաշոռի՝ նա փախել է Սինջար լեռից Սիրիա քայլելով: Ունեին ընդամենը մեկ շիշ խմելու ջուր, ոչ ավելին: Ոչ միայն նա, այլև նրա հետ հազարավոր մարդիկ էին լքում իրենց տները: Երբ նրանք անցել են տափականավ կամուրջը դեպի Իրաք, բազմաթիվ եզդիներ ասել են, որ իրենք կորցրել են ընտանիքի անդամներին:

Եզդի Բայան Հաիդրը իր երկու որդիներին նստեցրել էր իրենց վերցնելու ուղարկված մեքենայի մեջ, ապա գնացել էր բերելու իր փոքրիկին, և երբ ետ եկավ մեքենայի գտնվելու վայրը՝ այն արդեն թողել գնացել էր: Ահա թե ինչու նա քայլելով հասավ այստեղ միայնակ: Մեկ այլ ավտոմեքենա նրան օգնել, բերել էր մի քիչ, և ահավասիկ նա այստեղ է: Նա երեք երեխա ունի, այս մեկն իր հետ է, բայց նա կորցրել է մնացածին, չի տեսել մյուս երեխաներին կամ ամուսնուն դրանից հետո:

Եզդիները զրադաշտականության հետ կապված հինավուրց կրոնի հետևորդներ են, որոնք ապրել են խաղաղության մեջ Իրաքի մահմեդական քրդերի հետ: Նրանք ասում են, որ «Իսլամական պետության» զինյալները իրենց երկընտրանքի առաջ են կանգնեցրել՝ կամ ընդունել մահմեդականություն, կամ էլ՝ մեռնել:

Երկուշաբթի օրը ամերիկյան եզդիների պատվիրակությունը հանդիպել է Պետքարտուղարության պաշտոնյաների հետ Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի աջակցությունը խնդրելով ծայրահեղականների դեմ պայքարում:

Դախիլ Շամո Ելիասը եզդիների պատվիրակությունից պնդում է, որ անգամ եթե իրենք իսլամ ընդունեն, ծայրահեղականները չեն հավատա և հանգիստ չեն թողնի, այլ կպահանջեն, որ մահմեդականություն ընդունած տղամարդիկ գնան իրենց հետ ջիհադի: Կանայք կտարվեն ստրուկների շուկաներ վաճառքի: Սա այն է, ինչ արդեն տեղի է ունենում այնտեղ: Նա համոզված է, որ ամերիկյան կառավարությունն ու Պետքարտուղարությունը հասկանում են դա և խոստումներ են տվել, որ ամեն ինչ կանեն կառավարության այլ գործակալությունների հետ միասին՝ իրականացնելու այն հրատապ գործողությունները, որոնք եզդիները խնդրել են:

Միացյալ Նահանգները կոչ է արել Իրաքին ձևավորել ավելի ընդգրկուն կառավարություն: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը հույս է հայտնել, որ Իրաքի նոր կառավարությունում անհրաժեշտ փոփոխություններ կլինեն: Հայդեր ալ-Աբադին, որը կոչված է փոխարինելու Նուրի ալ-Մալիքիին իբրև վարչապետ, կոչ է արել Իրաքի բոլոր էթնիկ խմբերին միավորվել: Նա վստահ է, որ ժողովրդի և քաղաքական դաշինքների միավորմամբ իրենք կկարողանանք հաղթահարել առկա բարբարոսական և դաժան հարձակումը ընդդեմ Իրաքի ժողովրդի և ապրելու լավ պայմաններ կապահովեն նրա համար:

Պարոն ալ-Աբադին 30 օր ունի՝ ձևավորելու համար նոր կառավարություն, անգամ եթե ալ-Մալիքին հրաժարական չտա: