Մեդվեդև․ «Ռուսաստանը կարող է ինքն իրեն կերակրել»

«Ռուսաստանը կարող է ինքն իրեն կերակրել, ինչպես նաև մթերք մատակարարել այլ շրջաններ և երկրներ», - հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` նշելով այդուհանդերձ, որ այժմ ակնհայտորեն առաջին պլան է մղվում երկիրը մթերքով ապահովելու հարցը:

Միեւնույն ժամանակ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսիի հետ Սոչիում քննարկել է Մաքսային միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը: Պուտինը բանակցություններից հետո հայտարարել է, որ Եգիտպտոսը պատրաստ է առաջիկայում 30 տոկոսով ավելացնել գյուղմթերքի մատակարարումը Ռուսաստան:

Ռուսաստանի գյուղնախարարությունը հայտարարել է, որ բանակցում է Թուրքիայի, Իրանի, Իսրայելի, Մարոկկոյի, Արգենտինայի և Բրազիլիայի հետ այդ երկրներից գյուղմթերքի մատակարարումն ավելացնելու նպատակով: