Վերականգնվել է Հովհաննես Այվազովսկու արձանից գողացված վրձինը։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արձանի հեղինակ Յուրի Պետրոսյանը պատրաստել է վրձնի հատվածների կրկնօրինակն ու անվճար տրամադրել քաղաքապետարանին։
Երկու տարի առաջ Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան դիմաց գտնվող Այվազովսկու արձանից անհետացել էր նկարչի ձեռքի վրձնի մի հատվածը։
«Այսօր, արդեն, Հովհաննես Այվազովսկու արձանը տեսահսկվում է հնարավոր արկածախնդրությունները կանխելու նպատակով», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։