Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մետաքսեի մահվան առիթով

Բանաստեղծուհի Մետաքսե, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռագիր է հղել բանաստեղծուհի Մետաքսեի ընտանիքին իր խորին ցավակցությունները հայտնելով՝ սիրված մտավորականի մահվան կապակցությամբ:

Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռագրում մասնավորապես ասված է․

«Իր հրաշալի բանաստեղծություններով, հարուստ կենսափորձով, մարդկային ազնիվ նկարագրով և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումով Մետաքսեն մեր գրական և հասարակական կյանքի ամենավառ ներկայացուցիչներից էր, ում կորուստը խոր ափսոսանք է ծնում նրան ճանաչողների սրտում:

Վստահ եմ, որ նրա թողած գրական ժառանգությունը և մարդկային պայծառ կերպարը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»: