Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:
Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություններ` ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդի բարգավաճման և միջազգային ասպարեզում Ձեր երկրի հեղինակության առավել ամրապնդման: Վերստին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ` հայ - ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում Ձեր անձնական դերակատարության, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Ձեր շարունակական ջանքերի ու անկեղծ հոգածության համար»: