ԱՄՆ-ի օդային հարվածները դանդաղեցրել են իսլամիստ զինյալների տեղաշարժը

Ամերիկյան ռազմական օդանավը Իրաքի երկնքում, 11-ը օգոստոսի, 2014թ․

Պենտագոնի ներկայացուցիչ Ուիլյամ Մեյվիլը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում գտնվող իսլամիստ զինյալներին ուղղված հարվածները կարճաժամկետ ազդեցություն ունեն։

Մեյվիլը նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից օդային հարվածներ հասցնելուց հետո դանդաղել է զինյալների տեղաշարժը դեպի արևելք։

«Ես չեմ ենթադրում, որ մենք արդյունավետորեն զսպում ենք կամ ինչ-որ կերպ վերացրել ենք «Իսլամական պետություն» կազմակերպությունից եկող վտանգը», - ասել է Պենտագոնի պաշտոնյան։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը դեռևս չի պատրաստվում ընդլայնել իր այս գործողությունները Իրաքում։