ԱԳՆ․ Վերին Լարսի անցակետը բնականոն գործում է

Վերին Լարսի անցակետը, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով գործում է, և որ որոշակի կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում:

Երեկ լուրեր էին տարածվել, որ Վերին Լարսում հսկայական կուտակումներ են, սահմանային անցակետում մարդիկ ժամերով հերթ են կանգնած, և որ այդ վիճակից որոշ քաղաքացիների ինքնազգացողություն վատացել է։