Իրաքում ու Սիրիայում իսլամիստ զինյալների ակտիվացումը, ըստ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անհաջող քաղաքականության արդյունքն է։
«Ատլանտիկ» պարբերականի հարցազրույցում Քլինթոնը մասնավորապես քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության հարցում ԱՄՆ-ի՝ կուլիսներում մնալը և չափավոր ընդդիմությանը չաջակցելը։ Այդ պատճառով էլ, ըստ նախկին պետքարտուղարի, առաջացել է մեծ վակուում, որն այսօր լցրել են «սրբազան պատերազմի» կողմնակիցները։