Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 9-ին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի շրջանակներում, Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է պաշտպանության բանակի մարտական հենակետեր:
ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, առաջնագծում ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք հանդիպել են դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանին տիրող իրադրությամբ և ծանոթացել մարտական հերթապահություն տանող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին: