Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը շաբաթ երեկոյան ներկա կգտնվեն Սոչիում անցկացվող մարտական սամբոյի միջազգային առաջնությանը:
Այս մասին «Ինտերֆաքսին» տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Պլատֆորմա Ս-70» անվանումը կրող մարտական սամբոյի միջազգային առաջնորությունը անցկացվում է ամեն տարի, և Պուտինի այցելությունը դրա անցկացման վայր արդեն ավանդույթ է դարձել:
Այս տարի մարտարվեստների Ռուսաստանի հավաքականը հանդես կգա մայրցամաքների հավաքականի դեմ, որի կազմում ընդգրկվել են Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի ուժեղագույն մարզիկներ: