Օգոստոսի 9-ին Իսրայելի օդուժը ավելի քան 20 գրոհ է ձեռնարկել Գազայի հատվածում: Զինյալներն իրենց հերթին մի քանի հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Եգիպտոսում միջնորդությամբ կնքված զինադադարի ավարտից հետո երկրորդ օրն է, ինչ բախումները շարունակվում են:
Պաղեստինում, պաշտոնյաների և ականատեսների վկայությամբ, անցած 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածներից հինգ մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել:
Գազայի իշխանություններն հայտարարում են, որ իսրայել-պաղեստինյան այս հերթական պատերազմը 1880 պաղեստինցիների կյանք է խլել, նրանց մեծամասնությունը՝ քաղաքացիականներ են: Իսրայելը հայտնում է, որ անցած օրերին իր բանակի 64 զինծառայող է սպանվել, զոհվել է նաև երեք քաղաքացիական անձ: