Ռուսական ընկերությունը զինտեխնիկայի հերթական մասնաբաժինը կուղարկի Ադրբեջան․ ԱՊԱ

Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» կորպորացիան մոտակա օրերին Բաքու կուղարկի Ադրբեջանի պատվիրած զինտեխնիկայի հերթական մասնաբաժինը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Ուղարկվող տեխնիկայի թվում են ծանր հրնետ համակարգեր, ռազմական ինժեներական համակարգեր։

Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ, 2011 թվականին Ադրբեջանը «Ուրալվագոնզավոդից» 100 հատ Т-90С տիպի տանկ է գնել, БМП-3М տիպի 100 զրահամեքենա, 2С31 «Вена» տիպի 18 շարժական հրետանային համակարգ, 18 ինքնաշարժ հաուբից 2С19 «Мста-С», ТОС-1А «Солнцепёк» տիպի 18 ծանր հրնետ համակարգ, ինչպես նաև ТММ-6 տիպի ծանր մեխանիզացված կամուրջներ, МТУ-90М տիպի տանկային կամրջադիրներ: Իսկ այս տարի նաև պատվիրվել է ИМР-3М տիպի ինժեներական արգելափակիչ մեքենաներ: