Ադրբեջանի բանակում զինծառայողի մահացության ևս մեկ դեպք է գրանցվել, տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ, նախնական տվյալներով Նախիջևանի «N» զորամասի զինծառայող Սեյրան Էյնուլլա օղլու Խանիֆաևը մահացել է սուր սրտային անբավարարությունից: