Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկու նախագահները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել են մի շարք հարցերի կապված տարածաշրջանային խնդիրների հետ: Առանձին քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: