Վարչապետը, պաշտպանության նախարարն ու պատգամավորները կայցելեն դիրքեր

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԺ մի խումբ պատգամվորներ այսօր ուղղաթիռով ուղևորվել են Լեռնային Ղարաբաղ:

«Ինտերֆաքսի» հետ զրույցում ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ պաշտոնյաները այցելելու են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքեր:

«Վարչապետն ու պաշտպանության նախարարը գիշերը կանցկացնեն դիրքերում», - ասել է Աբրահամյանը: