Էբոլայի հետ կապված իրավիճակը մտահոգում է Արևմուտքին

Իսպանիա - Բուժաշխատողները տեղափոխում են էբոլայով վարակված հոգևորական Միգել Պախարեսին, Մադրիդ, 7-ը օգոստոսի, 2014թ․

Էբոլա վիրուսի հետ կապված իրավիճակը մտահոգում է Արևմուտքին:

Իսպանիան դարձավ արևմտյան երկրորդ երկիրը, որի քաղաքացին տուն տեղափոխվեց էբոլա ախտանիշով: Հոգևորական Միգել Պախարեսը աշխատում էր Լիբերիայի հիվանդանոցներից մեկում:

Այս ամիս ավելի վաղ երկու ամերիկացի էր վարակվել էբոլայով․ բժիշկների գնահատմամբ՝ երբևէ մարդկանց վրա չփորձարկված շիճուկի կիրառման շնորհիվ ամերիկացի վարակակիրների առողջական վիճակը լավացել է: Ամերիկացիները, այդուհանդերձ, դեռ չեն շտապում այս շիճուկն ուղարկել Արևմտյան Աֆրիկա:

Էբոլայի վերջին բռնկման զոհ է դարձել շուրջ 900 մարդ: