ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպելու՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը։
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպելու՝ Պուտինի նախաձեռնությունը։ Հորդորում ենք խստիվ հարգել հրադադարը», - այսօր Թվիթերում գրել է ամերիկացի դիվանագետը։