Այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ակտիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ, հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Վիկտոր Շուբերտի Աբրաամովը: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն