Ռուսաստանի կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է առաջարկը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ստորագրելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու համաձայնագիրը: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը քննարկելու է նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացման ներկայացնելու համար երկրի նախագահին փոխանցելու հարցը: