Եգիպտոսի դատարանը մահվան է դատապարտել Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակից Մահմեդական եղբայրներ խմբավորման անդամ 12 ակտիվիստների:
«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, նրանք մեղավոր են ճանաչվել 2013 թվականի սեպտեմբերի 19-ին իսլամիստների վրա հարձակման ժամանակ ոստիկանի սպանության գործում։
2014 թվականի մարտին Եգիպտոսի դատարանը մահվան է դատապարտել Մահմեդական եղբայրներ խմբավորման 529 անդամի։