Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր այցելել է Աղդամի շրջան:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախ Ալիևը եղել է այդ շրջանում տեղակայված զորամասերից մեկում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի ղեկավարին զեկուցել է ստեղծված ռազմական իրադրության մասին, ապա Ալիևը մի խումբ զինծառայողների հուշանվերներ է հանձնել:
Այնուհետև Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել, Ալիևին զեկուցել են «ճակատային գծում» ընդհանուր իրավիճակի մասին, նա էլ համապատասխան հանձնարարականներ է տվել: