Կառավարության որոշմամբ՝ այսօրվանից Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցներին նոր նմուշի համարանիշեր կհատկացնի: Այս մասին հայտնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ ներկայումս օգտագործվող հաշվառման համարանիշերը պարտադիր փոխելու պահանջ կամ համարանիշերի հատկացման համար սահմանված վճարների ավելացում որոշմամբ նախատեսված չէ: