Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի զորամասի ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Արամ Գրիգորյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
43-ամյա Արամ Գրիգորյանը, հիշեցնենք, զոհվել է երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում՝ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից: