Ռուսաստանը դիտարկում է տարանցիկ չվերթները սահմանափակելու հարցը

Ռուս պաշտոնյաները սկսել են դիտարկել եվրոպական ավիաուղիների՝ Ռուսաստանի տարածքով տարանցիկ չվերթները սահմանափակելու կամ նույնիսկ արգելելու հնարավորությունները: Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ սա կարող է ռուսական ավիափոխադրող «Դոբրոլյոտ»-ի դեմ ուղղված պատժամիջոցների, ինչպես նաև՝ 8.6 մլն դոլար կազմող պատժամիջոցների պատասխանը լինել, որոնք Ուկրաինայի իշխանությունը սահմանել էր դեպի Ղրիմ ավիափոխադրումներ իրականացնելու համար:

Թերթը նշում է նաև, որ վերջնական որոշումը կկայացնի Ռուսաստանի կառավարությունը, հատկապես՝ Տրանսպորտի և Արտաքին հարաբերությունների նախարարությունները:

Մինչդեռ Ռուսատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսնակ Նատալյա Տիմակովան նշել է, որ կառավարությանը նման առաջարկ չի ներկայացվել:

Եվրոպայից Ասիա տրանսսիբիրյան կարճ չվերթ իրականացնելու համար օտարերկրյա ավիաընկերությունները վճարում են ռուսական Aeroflot-ին՝ յուրաքանչյուր չվերթի համար 30 հազար դոլար խնայելով: Այս հնարավորություններից օգտվող ամենամեծ ավիաընկերություններն են համարվում Lufthansa-ն, British Airways-ը և Air France-ը:

Անուշիկ Ավետյան