Թաթուլ Մարգարյանը՝ Բելգիայում Հայաստանի դեսպան

Թաթուլ Մարգարյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայում Հայաստանի դեսպան և համատեղության կարգով Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):

Թաթուլ Մարգարյանը 1990-1991 թվականներին աշխատել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի, 1991-1994 թվականներին` փոխնախագահի օգնական: 1994-1998 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության խորհրդական, այնուհետև՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դիվանագիտական ներկայացուցչության փոխղեկավար: 1999-ի հունվարին նշանակվել է Հայաստանի արտգործնախարարի խորհրդական, 2000-ի հունիսին՝ արտգործնախարարի տեղակալ, 2002-2003 թվականներին Հայաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: 2005 թվականի մարտին Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան, այդ պաշտոնից ազատվել է այս տարվա հունիսին, երբ ԱՄՆ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար նշանակվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: