Ադրբեջանցի ևս երկու զինծառայող մահացավ՝ «դժբախտ պատահարներից»

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում «դժբախտ պատահարի» հետևանքով մահացել է 19-ամյա զինվոր Մուրադ Սամեդովը, այսօր հաղորդում է Haqqin.az ինտերնետային պարբերականը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բեյլագանի շրջանում տեղակայված զորամասում էլ, նույնպես «դժբախտ պատահարի» հետևանքով, մահացել է 22-ամյա զինվոր Ջավիդ Մամեդովը:

Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ այդ լրատվամիջոցները որպես զինծառայողների մահվան պատճառ նշում են «տաբելային զենքից անզգուշաբար արձակված կրակոցը» և հայտնում, որ զինդատախազությունում քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն: