Դեկտեմբերի 1-ի մամուլ
Your browser doesn’t support HTML5
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ երեւանյան մամուլի ուշադրության առանցքում: «Հետք» շաբաթաթերթը գրում է. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայիս վիճակը, քաղաքական դաշտում որոշակի ինքնուրույնություն հանդես բերելու նկատելի համառությունը նրան դրել է այն մեծ ու համեղ պատառի կարգավիճակում, որին փորձում են տիրանալ բոլոր առանցքային խաղացողներն ու բեւեռները»: