ՀԱԿ-ը դատական հայց է նախապատրաստում
Your browser doesn’t support HTML5
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հետընտրական եւ հաջորդող իրադարձությունների հետեւանքով տուժած քաղաքացիների անունից դատական հայց է նախապատրաստում Հայաստանի նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների` Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության նախարարության դեմ` դատարանից պահանջելով ճանաչել տուժած քաղաքացիների իրավունքների խախտման փաստը: