Սեպտեմբերի 17-ի մամուլ
Your browser doesn’t support HTML5
«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ինչպես որ սովորաբար լինում է ընդդիմության հանրահավաքից առաջ` երկու կողմերի քարոզչությունն արձակելու է իր ավանդական «կրակոցները»: Իշխանության քարոզչությունն ասելու է, որ հանրահավաքը հերթական անիմաստ, թույլ եւ իրենց (իշխանությունների) համար բացարձակապես ոչ վախենալու մի միջոցառում է: (Մեկը լինի, հարցնի` եթե չեք վախենում, ինչո՞ւ եք ճանապարհները փակում): Ընդդիմությունն էլ պնդելու է, որ հանրահավաքը լինելու է այնքան հուժկու եւ ազդեցիկ, որ իշխանավորներին էլ ոչինչ չի մնա, քան կապել ճամպրուկները եւ փախչել Հայաստանից: