Երեւանում են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները
Your browser doesn’t support HTML5
Երկօրյա այցով Հայաստան են ժամանել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Վենետիկի հանձնաժողովի փորձագետ-խորհրդականները: Այցի նպատակը Հայաստանի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ուղղությամբ ներկայացված առաջարկությունների քննարկումն է: