Արարատի մարզպետը հրաժարական է ներկայացրել «նախագահականի պահանջով»

Your browser doesn’t support HTML5

Հինգշաբթի օրը կառավարության նիստում «սեփական դիմումի համաձայն» Արարատի մարզպետի պաշտոնից ազատվել է Վարդգես Հովակիմյանը: Արարատի մարզպետ է նշանակվել Բարսեղյանը: Արդեն նախկին մարզպետ Հովակիմյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հրաժարականը ներկայացրել է «նախագահականի պահանջով»: