Հուլիսի 7-ի մամուլ

Your browser doesn’t support HTML5

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Իրոք, որ թեժ ամառ ստացվեց այս տարի... Անցած տարի այս շրջանում համեմատաբար խաղաղ էր, թեեւ արդեն «ֆուտբոլային դիվանագիտության» շունչն էր զգացվում: Օգոստոսի վերջին օրը, եթե հիշում եք, նախաստորագրվեցին հայ-թուրքական այդքան աղմուկ հանած արձանագրությունները, սակայն կյանքը ցույց տվեց, որ իրականություն դառնալու հեռանկար չունեն: Հիմա նույն ակտիվությունն է տիրում արցախյան խնդրում` առաջարկներ, հայտարարություններ ու ուլիտմատումներ»: