Շահնազարյանի կարծիքով, ՀՅԴ-ն շարունակում է մաս կազմել իշխանությանը

Your browser doesn’t support HTML5

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար անդամներից Դավիթ Շահնազարյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ վերջին շրջանում ակտիվ բողոքի ցույցեր է կազմակերպում ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, շարունակում է մաս կազմել իշխանությանը: