«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը
Your browser doesn’t support HTML5
Հոկտեմբերի 14-ին աշխարհը ականատես եղավ եւս մի դիվանագիտական ճեղքման, երբ Հայաստանի նախագահը իր թուրք գործընկերոջ հետ միասին ֆուտբոլ էր դիտում Բուրսայում: Եվրամիությունը նույն օրը հրապարակած զեկույցում Թուրքիային բարձր գնահատականի է արժանացրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ջանքերի համար։ Հայաստանի նախագահը հոկտեմբերի 15-ին մեկնել է Ղազախստան, որտեղ ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող զորավարժություններին ներկա է գտնվելու նաեւ Ռուսաստանի նախագահը: Վերջապես Ադրբեջանում ցավով ու որոշ զայրույթով են ընդունել Հայ-թուրքական համաձայնություննները եւ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա։