Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տեղեկությունների համաձայն՝ այսօր հակառակորդի դիպուկահար կրակոցից Ղարաբաղի հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսեր սերժանտ 43-ամյա Արամ Մկրտիչի Գրիգորյանը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին», - ասված է խոսնակի հաղորդագրությունում։
Մի շարք լրատվամիջոցների վկայությամբ՝ պայմանագրային զինծառայողը զոհվել է Քարվաճառում։