Հուժկու երկրաշարժ Չինաստանի հարավ-արևմուտքում

Չինաստանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 150 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:

Ամերիկյան երկրաբանական հետախուզությունների կենտրոնի հրապարակած տվյալներով օգոստոսի 3-ին Չինաստանի Յուննան գավառում 6.3 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ է արձանագրվել:

Պաշտոնական Xinhua գործակալության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը՝ Լոնգթուշան քաղաքը, հոսանքազրկվել է, խափանվել է հեռահաղորդակցությունը, փլուզվել է առնվազն մեկ դպրոց: