Ուկրաինայում բախումները շարունակվում են, զոհվել է 9 քաղաքացիական անձ

Ուկրաինայի արևելքում կառավարական ուժերի և ռուսամետ անջատականների միջև արյունալի բախումները շարունակվում են:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ, օգոստոսի 3-ին 6 քաղաքացիական անձ է սպանվել Դոնեցկի մոտակայքում հրետակոծության և փոխհրաձգությունների հետևանքով, ևս երեք քաղաքացիական էլ զոհվել է Լուգանսկում:

Մինչ բախումները շարունակվում են՝ միջազգային փորձագետները՝ Նիդերլանդներից և Ավստրալիայից, շարունակում են հետաքննել մալայզիական Բոինգ 777 ինքնաթիռի անկման վայրը: Նրանք փորձում են հայտնաբերել բոլոր 298 զոհերի մասունքները: Մինչ այժմ Նիդերլանդներ՝ անձը պարզելու համար ուղարկվել է 220 դիակ: Օգոստոսի 3-ին ևս մի քանի մարմիններ բեռնատար սառնարաններով ուղարկվել են Խարկով: